Ես և աշխատանքը
Ապագայի 10 մասնագիտությունները. 1in.am
Երբևէ լսե՞լ եք «ինտելեկտուալ փոշու խորհրդական» մասնագիտության մասին: Ո՞չ։ Չէիք էլ կարող դրա մասին լսել, որովհետև այն դեռ գոյություն չունի։ Դա ապագայի այն տասը մասնագիտություններից է, որոնք աշխատաշուկայում կհայտնվեն առաջիկա 20-30 տարիների ընթացքում։
Այն, ինչ այսօր հնչում է որպես մտացածին զբաղմունք ֆանտաստիկ վեպից, մասնագետների պնդմամբ, շուտով կդառնա ամենապահանջված մասնագիտությունը։ Կարդացեք ապագայի այն 10 մասնագիտությունների մասին, որոնք, հնարավոր է, ընտրեն ձեր երեխաները կամ թոռները։
- 100 տարեկան և ավելի հաճախորդների խորհրդական
Բժշկության զարգացմանը զուգահեռ երկրագնդի բնակիչների կյանքի միջին տևողությունը շարունակում է անշեղորեն աճել։ Մի քանի տասնամյակ հետո ծերության սահմանները կարող են մոտենալ 100-ին։ Այդ պատճառով 100+ տարիքի հաճախորդի խորհրդականը կլինի ապագայի ամենապահանջված մասնագիտրություններից մեկը։ - Նանոբժիշկ
Նանոբժշկությունը կարող է հեղաշրջում առաջացնել հիվանդությունների բուժման ավանդական մեթոդներում, որոնց համար ներկայումս արդյունավետ դեղամիջոցներ գոյություն չունեն։ - Ուղղահայաց գյուղատնտեսական մշակաբույսերի ֆերմեր
Շվեդական Linkoeping քաղաքում արդեն երկու տարի է՝ ընթանում է աշխարհում առաջին երկնաքերի շինարարությունը բույսերի ուղղահայաց աճեցման համար, որը 3 անգամ ավելի արդյունավետ է, քան ավանդական հորիզոնականը։ - 3D ուտելիքի պրոյեկտանտ
Ամեն օր մենք իմանում ենք 3D տպիչների նոր հնարավորությունների մասին։ Այդ պատճառով ոչ մի զարմանալի բան չկա, որ շուտով տանը կարող եք ցանկացած ուտեստ պատրաստել պարկուճների պարունակությունից, որը կհորինեն 3D պրոյեկտանտները։ - Գաղտնիության մասնագետ
Օգտվելով ինտերնետից և բանկային քարտերից՝ մենք մեր հետևից էլեկտրոնային հետքեր ենք թողնում։ Մի քանի տասնամյակ հետո լիակատար գաղտնիության մասին կարելի է ընդհանրապես մոռանալ։ Այդ պատճառով գաղտնիության մասնագետը, որը կջնջի ձեր կենսագործունեության՝ ձեզ համար անցանկալի հետքերը, կդառնա շատ պահանջված և լավ վճարվող մասնագիտություն։ - Մարմնի արհեստական մասերի վաճառքի գործակալ
Հեռու չէ այն ժամանակը, երբ հիվանդ օրգանները կամ մարմնի պակասող մասերը կտպեն տպիչներով, և մարմնի արհեստական մասերի վաճառքը կդառնա եկամտաբեր բիզնես։ - Բույսերի հոգեբան
Փոքր-ինչ անիրական է հնչում, սակայն նման մասնագիտության անհրաժեշտությունն ի հայտ կգա մոտ ժամանակներս։ Բույսերի հոգեբանը կզբաղվի բույսերի գենետիկ մուտացիաների բացասական հետևանքների վերացումով։ - Տիեզերական էներգիայի ինժեներ
Երկրագնդի վրա գազի, նավթի և ածխի սպառմանը զուգահեռ կառաջանա էներգիայի նոր աղբյուրներ գտնելու անհրաժեշտություն։ Նոր աղբյուրների որոնումը կարող է տեղափոխվել միջմոլորակային տարածություն։ - Ինտելեկտուալ փոշու ծրագրավորող
Ինտելեկտուալ փոշու բուն գաղափարը հենվում է նրա վրա, որ ամբողջ մոլորակը կծածկվի միկրոսենսորների խիտ ցանցով և մեզ տեղյակ կպահի, թե երբ կարող է ընդհատում տեղի ունենալ։ Միլիոնավոր փոշեհատիկներից հավաքված տվյալները կստեղծեն ամբողջ աշխարհի կամ նրա տարբեր հատվածների կերպարը իրական ժամանակի ռեժիմում։ - Հիշողության մեծացման վիրաբույժ
Ինչպես անել, որ մարդն իր գլխում ավելի արագ մշակի և պահի ինֆորմացիայի մեծ ծավալը, իսկ ոչ պետքականից ազատվի։ Մենք ապրում ենք տեղեկատվությամբ լի աշխարհում, այդ պատճառով հիշողությունը մեծացնող վիրաբույժը անգործ չի մնա։
Կարդացեք նաև
Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...
Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...
Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...
Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...
Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...
Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...
Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...
Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...
Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...
Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...
Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն